Սոմալիի ահաբեկիչները Օբամայի և Քլինթոնի համար փրկագին են սահմանել` հավերով և ուղտերով

14:13 • 09.06.12

Սոմալիում գործող «Ալ շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղը հայտնելու համար գլխագին է սահմանել:
 

Ահաբեկիչները Քլինթոնի տեղը հայտնողին խոստացել են տալ 10 հավ և 1 աքլոր, իսկ Օբամային մատնողին` երկու ուղտ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը 33 մլն դոլար էր առաջարկել` Սոմալիում գործող ալ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման գլխավոր 7 անդամների վերաբերյալ տեղեկություն հայտնելու համար: Ամենախոշոր պարգևը խոստացվել էր խմբավորման ղեկավարի` Ահմեդ Աբդի ալ-Մուհամեդի դիմաց (7 մլն դոլար):