ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիայի 190 տարածողներ են ձերբակալվել

09:31 • 09.06.12

Միջազգային «Օրիոն» հետախուզական խմբի և ամերիկյան ոստիկանության համատեղ ջանքերով, ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիայի 190 տարածողների են ձերբակալել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Հատուկ գործողություննների արդյունքում ձերբակալվածները հանձնվել են Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Արգենտինայի և Ֆիլիպինների իրավապահ մարմիններին։

 

ԱՄՆ-ի ոստիկանության տվյալներով՝ միայն մայիսին 18 անչափահասներ են ներգրավված եղել «պոռնոբիզնեսում»։ Իրավապահների համոզմամբ՝ անչափահասներն այն դաշտում են հայտնվում հիմնականում ծանոթների կամ համացանցի միջոցով։