Ռուսաստանը կաջակցի Ասադի հեռացմանը, եթե այդպես որոշեն սիրիացիները

19:20 • 09.06.12

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, եթե այպես որոշեն սիրիացինեը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

«Եթե այդ մասին սիրիացիները միմյանց հետ պայմանավորվեն, ապա մենք միայն ուրախ կլինենք աջակցել այդ որոշումը»,- ասել է Լավրովը։

 

ԱԳ նախարարը շեշտել է, որ իրենք սկզբունքային պատճառներից ելնելով՝ ճիշտ չեն համարում Սիրիայի հարցում արտաքին պայmանների հարկադրումը։ Քանի որ դրանց հետևանքով ոչ կայուն որոշումներ կարող են ընդունվել։