Պյատիգորսկի Սբ Սարգիս եկեղեցու բակում կկանգնեցվի Շահումյանի շրջանի ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցին նվիրված խաչքար

11:48 • 09.06.12

ՌԴ Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում հունիսի 13-ին տեղի կունենա ԼՂՀ Շահումյանի շրջանի ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:


1992թ.-ի հունիսի 13-ին ադրբեջանական բանակի իրականացրած լայնամասշտաբ գործողության արդյունքում բռնազավթվեցին Գետաշենն ու Շահումյանը: Անօթևան մնաց 21.000 հայ, որոնք դարձան փախստականներ:


Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, խաչքարի բացման արարողությանը կմասնակցեն հայկական համայնքի ներկայացուցիչները, պատվավոր հյուրեր Մոսկվայից, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը: