Սոչիում հայ գործարար է սպանվել

16:52 • 09.06.12

Սոչիում մոտոցիկլավարը հընթացս գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, ով տեղում մահացել է: Ինչպես հայտնում է «Նովոստի Սոչի»-ն` վկայակոչելով իրավապահներին, գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սևազգեստ մի մոտոցիկլավար, ով հանելով զենքը` մի քանի կրակոց է արձակել գործարարի մեքենայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքներից Դարաչյանը տեղում զոհվել է:

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել և կապված է նրա ձեռնարկատիրական գործունեության հետ: