Ռուս տղամարդը գնացքում դանակով հարձակվել է ուղևորների վրա ու ինքնասպան եղել
ՌԴ Կիսլովոդսկ- Նովոկուզնեցկ գնացքի 49-ամյա ուղևոր Ալեքսեյ Օվչարովը դանակով հարձակվել է հարևան խցիկի ուղևորների վրա ու ինքնասպան եղել, հայտնում է Life News-ը:
Գնացքի չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Թե որն էր նման դաժան արարքի դրդապատճառը, դեռ պարզ չէ: Այժմ հարցաքննվում են գնացքի ուղևորներն ու ուղեկցորդը: Ականատեսների խոսքով` տղամարդը հարբած չէր և հեռախոսով էր խոսում, սակայն ինչ-որ պահի նա կտրուկ վեր է կացել իր տեղից, հանել դանակն ու հարձակվել ուղևորների վրա:









