11 դաժան սպանության համար 12 չին ոստիկան է պատժվել

15:52 • 09.06.12

Չինաստանում իշխանությունները աշխատանքից ազատել կամ վարչական պատժի են ենթարկել ոստիկանության 12 աշխատակցի այդ թվում՝ 2 ոստիկանապետերի՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գրանցված սպանությունները ոչ պատշաճ ձևով հետաքննելու համար: Այդ ժամանակ զոհերը անդամահատվել և այդպես թաղվել էին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Նախորդ ամիս այդ սպանությունները կատարելու համար ձերբակալվել էր 56-ամյա տղամարդ, որը դրանք իրականացրել էր Յուննան նահանգում 2008-ից սկսած:

 

Ոստիկաններից մեկը՝ Ջիննինի շրջանի ոստիկանապետը պատժվել է նաև 8 կորածների մասին նրանց բարեկամների հայտարարությունները արհամարհելու համար:

 

Reuters-ն ընդգծում է, որ չինական իշխանությունների համար սովորական է հասարարակական վրդովմունքի պատճառ դարձած միջադեպերից հետո պաշտոնյաների պատժել: