Ուորեն Բաֆետի հետ ընթրիքի համար 3,5 մլն դոլար են վճարել և բացարձակ ռեկորդ սահմանել
Ամերիկյան հայտնի միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆետի հետ ընթրիքի գինն աճել է` հասնելով 3,5 մլն ԱՄՆ դոլարի, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա մարդասիրական ակցիաների ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության փոխանցմամբ, Բաֆետի հետ ընթրելու իրավունի հաղթողը որոշվել է աճուրդով, որը կայացել է հունիսի 9-ին:
Աճուրդին 10 մարդ է մասնակցել: Հաղթողը ցանկացել է անհայտ մնալ: Գումարը կփոխանցվի Glide Foundation հիմնադրամին, որն օգնում է անտուններին:
Այդ գումարը բարեգործական հիմնադրամին, որի բյուջեն 17 մլն դոլար է կազմում, լուրջ աջակցություն կլինի:
Բաֆետը նման աճուրդ կազմակերպում է տարին մեկ անգամ` սկսած 2000թ.: Ընդհանուր առմամբ «Ընթրիք Բաֆետի հետ» ակցիան Glide Foundation-ին 11,5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, իսկ աճուրդի հաղթողները հիմնականում նախընտրում են անանունություն պահպանել:









