Մեքենայի ղեկին բջջայինով հաղորդագրություն գրելու համար ամերիկացի երիտասարդին 1 տարով ազատազրկել են
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի դատարանը մաքենայի ղեկին բջջայինով հաղորդագրություն գրելու մեղադրանքով 1 տարվա ազաիազրկման է դատապարտել 18-ամյա Աարոն Դեվոուին, տեղեկացնում է ruvr.ru կայքը։
Նշվում է, որ Աարոնը հաղորդագրություն գրելու պատճառով շեղվել է ճանապարհից ու դուրս եկել փողոցի հանդիպակած մաս, ինչի հետևանքով նրա մեքենան բախվել է 55-ամյա Դոնալդ Բոուլիի մեքենային։ Երեք երեխայի հայր Բոուլին մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր։
Դատարանը բացի 1 տարվա ազատազրկումից, Աարոնին 15 տարով զրկել է վարորդական իրավունքից։
Ինչպես նշել է երիտասարդ օրինախախտը՝ ինքը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել այդ օրը, իսկ վթարի պատճառը եղել է նրա հոգնածությունը։
Այդուհանդերձ, համապատասխան հետաքննությամբ պարզվել էր, որ մինչ մեքենաների բախումը Աարոնը 190 անգամ հաղորդագրություն է ուղարկել, իսկ իրավապահներին հակառակը համոզելու պատրվակով, իր բջջայինից ջնջել է բոլոր փաստերը։









