Հունաստանի աջ ծայրահեղականների ղեկավարը թուրքական եթերից պահանջել է հետ վերադարձնել Ստամբուլը
Հունաստանի աջ ծայրահեղական «Ոսկյա Արշալույս» կուսակցության ղեկավար Նիկոս Միխալոլիակոսը հայտարարել է, որ ապագայում հույները պետք է հետ վերցնեն իրենց հնագույն մայրաքաղաքը` Ստամբուլը:
Հունական ազգայնականների ղեկավարի հայտարարությունը արվել է թուրքական մասնավոր հեռուստաընկերության` NTV-ի եթերում:
Թղթակցի այն հարցին, թե. «Իսկ դուք իրատեսակա՞ն եք համարում Ստամբուլում կառավարում իրականացնելը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ մոտ 15 մլն թուրք է ապրում և միայն 3 հազար հույն», Միխալոլիակոսը պատասխանել է. «Հրեա ժողովուրդը իր պետությունը վերականգնեց 1948թ., դրա կործանումից հազարավոր տարիներ անց: Ես չեմ ասում, թե մենք պատրաստվում ենք գրավել Ստամբուլը, սակայն մենք չենք կարող մոռանալ այն մասին, որ հելլենիզմը Անատոլիայում հազարամյա պատմություն ունի»:









