ԱՄՆ իշխանությունները 190 մանկապիղծի են ձերբակալել տարբեր երկրներում և դրանով փրկել 18 երեխայի
«Օրիոն» կոչվող միջազգային գործողության արդյունքում ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության (Homeland Security Investigations) ջանքերով ձերբակալվել են մանկական պոռնոգրաֆիայի հնարավոր տարածողներ և սպառողներ, հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Ձերբակալությունների մեծ մասը ԱՄՆ-ում է տեղի ունեցել, բացի այդ, ձերբակալություններ են տեղի ունեցել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում և Ֆիլիպիններում: Միայն մայիսին պոռնոադյունաբերության մեջ ընդգրկված 18 երեխա է փրկվել:
Մի շարք դեպքերում մանուկները և պատանիները հանցավոր գործունեության մեջ ներգրավված են եղել համացանցի միջոցով:
Գերատեսչության հաղորդման մեջ որոշ մանրամասներ են ներկայացված: Այսպես, Միչիգանում ձերբակալվածներից մեկի մոտ 1,200 արգելված լուսանկար և 109 տեսանյութ է հայտնաբերվել: Մեկ այլ, 35-ամյա Լուիզիանայի բնակիչ բռնաբարել է երեխային, որին թողել էին նրա խնամքին, և իր գործողությունները տեսանկարահանել է:
Նախորդ տարի ԱՄՆ ազգային անվտանգության կողմից բացահայտվել էր երեխաների նկատմամբ հանցավոր գործողությունների 3,000 դեպք, և 1,455 ձերբակալություն էր իրականացվել:









