Այսօր լրանում է Օշի դեպքերի 2-րդ տարելիցը
Այսօր լրանում է Ղրղըզստանի Օշ քաղաքում ղրղըզների ու ուզբեկների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների 2-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ երկրում կանցկացվեն սգո միջոցառումներ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունիսի 10-14-ն այս քաղաքում տեղի ունեցած էթնիկ զանգվածային բախումների զոհ դարձավ ավելի քան 430 մարդ, մոտ 2 հազարն էլ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի որոշմամբ` հունիսի 10-ը հայտարարվել է սգո օր: Հանրապետության բոլոր պետական դրոշները կխոնարհվեն, իսկ ժամանցային միջոցառումները կհետաձգվեն:
Այս անգամ, էթնիկ բախումներից խուսափելու համար, քաղաք են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր, բոլոր ուժայիններն անցել են խստացված ծառայության:









