ԱՄՆ-ում հրեային ազատել են աշխատանքից՝ երկար մուրուքի պատճառով

23:21 • 10.06.12

Ուղղափառ հրեային, ով Նյու Յորքի ոստիկանության ակադեմիայի աշխատակից էր, ազատել են աշխատանքից, քանի որ վերջինս հրաժարվել է կտրել իր մուրուքը: Այս մասին հայտնում է The Huffingtonpost պարբերականը:
 

Լիցմանը հասիդ է և հավատում է, որ մորուք կտրելն արգելված է Աստծո կողմից: Իսկ Նյու Յորքի ոստիկանությունը պահանջում է իր աշխատակիցներից սափրված լինել: Բացառություն է կազմում միայն կրոնական նպատակներով պահված մորուքը՝ այն էլ 1մմ ոչ ավելի:
 

Ոստիկանության աշխատակիցներից մեկն ասել է, որ մինչ պայմանագիրը ստորագրելը` Լիցմանը տեղյակ էր այդ մասին: