Volvo S60-ի «լիցքավորված» տարբերակը կմրցակցի BMW M3-ի հետ 500 ձիաուժանոց շարժիչով
Եվրոպական լրատվամիջոցները Volvo S60 Polestar «լիցքավորված» սեդանի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակել:
Նորույթը, որը արդեն կարգվել է որպես BMW M3-ի մրցակից, կստանա 8 գլանային 500 ձիաուժ հղորությամբ շարժիչ և լիաքարշակ համակարգ: Շուտով Volvo S60 Polestar-ը շուկայում կհայտնվի, հաղորդում է Autocar-ը:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով, սեդանը կհամալրվի Volvo-ի Yamaha-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված 8 գլանային շարժիչի տուրբինացված տարբերակով:
Նախնական կանխատեսումներով, այն 500 ձիաուժ կապահովի, և հզորացումը չի ազդի շարժիչի ռեսուրսի վրա:
Նշենք, որ Noble M600 սուպերմեքենան նույն շարժիչն ունի, սակայն տուրբիններով 650 ձիաուժ հզորություն է ստեղծում:









