Իսպանական այգում զոմբիները գրոհում են 25 եվրոյով (լուսանկարներ)

23:50 • 10.06.12

Մինչ եվրոպական էլիտաները հերթական հավաքն են անում և գլուխ են կոտրում, թե ինչպես փրկեն Հունսատանի և Իսպանիայի տնտեսությունը, ժողովուրդը անհոգ զվարճանում է, հաղորդում է MIGnews.com-ը:


Բարսելոնի մերձակայքի ազգային զբոսայգում «զոմբիների մրցավազք» է կազմակերպվել: Մուտքի համար 25 եվրո վճարած մասնակիցը պետք է 5 կմ վազի` փախչելով իրեն հետապնդող զոմբիների խմբերից:


Զոմբիները բռնելու դեպքում պոկում են մեկնարկի ժամանակ տրված ժապավենները: Յուրաքանչյուր վազորդի 3-ական ժապավեն է տրվում, որոնցից ամեն մեկը մեկ «կյանք» է:


Զոմբիների մուտքը նույնպես անվճար չէ. նրանք պետք է 15 եվրո վճարեն: