Մոզամբիկը կարող է դառնալ գազ արտահանող` Աֆրիկայի խոշորագույն երկրներից մեկը

16:51 • 11.06.12

Ամերիկյան Anadarko նավթագազային ընկերությունը Մոզամբիկում՝ Ռովումայի ավազանում, գազի խոշոր հանք է հայտնաբերել, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ընկերության մամլո հաղորդագրությունում ասվում է, որ գազի ծավալը կարող է մոտ 850 մլրդ խորանարդ մետր լինել:

 

Ընկերության գնահատականով սա Մոզամբիկում հայտնաբերված գազի խոշորագույն հանքերից է:

 

Այս տարվա մարտին Anadarko-ի իտալական մրցակիցը՝ Eni-ն, ևս գազի խոշոր պաշարներ էր հայտնաբերել կրկին Ռովումայի ավազանում: Eni-ն իր գտածոյի ծավալը գնահատել էր 283 մլրդ խորանարդ մետր:

 

Ըստ գործակալության, այս պաշարների շահագործման դեպքում Մոզամբիկը կարող է դառնալ Աֆրիկայում խոշորագույն գազ արտահանող երկրներից մեկը:

 

Anadarko-ն նախատեսում է Մոզամբիկից գազ արտահանել 2018-ին: