Al Jazeera-ի նախկին աշխատակիցները նոր համաարաբական հեռուստաալիք են բացում

17:46 • 11.06.12

Պարսից ծոցի արաբական երկրների հեռուսատակայաններին մարտահրավեր կնետի նոր համաարաբական հեռուստաալիքը՝ Al-Mayadeen-ը, որը իր աշխատանքները կսկսի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից, հայտնում է Reuters-ը:

 

Նոր ալիքը ներկայացնելու է արաբական աշխարհի տնտեսական և սոցիալական «իրական» վիճակը:

 

Հիմնադիրները Al-Jazeera-ի Բերյութի գրասենյակի նախկին ղեկավար Ղասան բին Ջիդդոն է, որը, ըստ լուրերի, հրաժարվել է կաշառքով աշխատել նախկին գործատուի մոտ: Թիմում են նույն հեռուստաալիքի այլ աշխատակիցներ և տեղի լրագրողներ կլինեն:

 

Սպասվում է, որ նոր ալիքը ակտիվ կլինի հատկապես Պաղեստինի դիմադրության լուսաբանման հարցում և լրջորեն կհակակշռի Al-Jazeera և Al-Arabiya ալիքներին: