Վաղը ՀՀԿ-ականները Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ կայցելեն Պանթեոն

12:04 • 11.06.12

Վաղը՝ հունիսի 12-ին, ՀՀ նախկին վարչապետ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ վաղը` ժամը 10:15-ին, Կոմիտասի անվան Պանթեոն կայցելեն ՀՀԿ բարձրաստիճան այրեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունից: ՀՀԿ-ականները Պանթեոն կայցելեն ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: