Չիլիում բոյկոտել են Պինոչետի մասին ֆիլմիցուցադրությունը. 60 մարդ ձերբակալվել է
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում զանգվածային ցույցեր են կազմակերպվել: Ցուցարարները բոյկոտել են երկրի նախկին առաջնորդ գենարալ Աուգուստո Պինոչետի հիշատակին նվիրված ֆիլմը: Անկարգությունների հետևանքով 60 մարդ է ձերբակալվել ևս 22-ը` մարմնական վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է «Ֆրանս 24»-ը:
Մահացած դիկտատորի կողմնակիցները, այդ թվում նրա թոռը ներկա են եղել վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրմանը: Շուրջ 3000 ցուցարարներ փորձել են խոչընդոտել ֆիլմի ցուցադրությունը: Ցուցարարները շրջապատել են կինոթատրոնը և վանկարկել. «Մարդասպան»:
Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել: Սակայն ոստիկանների գործողություններին ի պատասխան Պինոչետի ընդիմադիրները նրանց ուղղությամբ քարեր են նետել: Անկարգությունների հետևանքով 15 մեքենա է վնասվել, ջարդվել են լուսացույներն ու մի շարք խանութների ցուցափեղկեր:
Հիշեցնենք, որ 1973թ. սեպտեմբերի 11-ին ռազմական հեղաշրջման արդյունքում Աուգուստո Պինոչետի զորքերը տապալեցին երկրի նախագահ Սալվադոր Ալյենդեին: Պաշտոնական տվյալների համաձայն` Պինոչետի ղեկավարման օրոք քաղաքական սպանությունների զոհ է դարձել ավելի քան 3.2 հազ մարդ, ևս 1.2 հազ մարդ անհետ կորել է: Նշվում է, որ շուրջ 28 հազ մարդ տարբեր տեսակի կտտանքների են ենթարկվել:









