Պայթյուն Դնեպրոպետրովսկում.9 վիրավոր

16:33 • 11.06.12

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ վնասավածք է ստացել, գրում է The Jerusalem Post-ը:

 

Թեև ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են, այնուամենայնիվ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահ մարմինները բացառել են ահաբեկչության վարկածը և հայտնել, որ պայթյունի պատճառ է դարձել ուղևորներից մեկի ճամպրուկում պահված վառոդի պատահական բռնկումը: Ըստ նախանակի վարկածի` վառոդի բռնկումը տեղի է ունեցել շոգ եղանակի պատճառով:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վոլոդիմիր Պոլիշչուկն այս առիթով ասել է, որ երկրում Euro 2012 ֆուտբոլային մրցաշարի անցկացման ընթացքում իշխանությունները պետք է հնարավորինս զգոն լինեն` ցանկացած ահաբեկչական գործողություններ կանխելու համար: