Ավիավթար Ուկրաինայում. 5 զոհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից 30 կմ հետավորության վրա L- 410 մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել, ևս 15-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը:
Վթարի պահին ինքնաթիռում եղել է 20 մարդ, որոնցից 17-ը` պարաշուտիստներ, իսկ նրանցից մեկն ազգությամբ ավստրիացի:
Օդաչուները երկինք բարձրանալուց հետո րոպեներ անց ստիպված են եղել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով: Սակայն օդանակավակայն հասնել չի հաջողվել և նրանք վթարի են ենթարկվել դրանից մի քանի կիլոմետր այն կողմ` դաշտի մեջտեղում:
Ավիավթարի պատճառ է դարձել եղանակային անբարենպաստ պայմանները` մասնավորապես անձրևամրրիկն ու ուժեղ քամին:









