ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը կայցելի Հայաստան

15:09 • 11.06.12

Հունիսի 11-12-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Այցի ընթացքում Իռլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հունիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էեմոն Գիլմորի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս: