Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է ընկել

16:09 • 11.06.12

Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ, այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հղում անելով «Ալ Ահրամ» ինտերնետ-պորտալին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուբարաքը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է. ազատազրկման մեջ անցկացրած 8 օրերի ընթացքում նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը, տառապում սրտի անկանոն աշխատանքից, իսկ նրա շնչառությունն ապահովվում է թթվածնային դիմակի միջոցով: