Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է անցկացվել

09:11 • 11.06.12

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների մեծամասնությունը: Ընտրությունները կայացել են կիրակի օրը՝ հունիսի 10-ին, հայտնում է France-Presse-ը: Սոցիալիստները «Կանաչների» կուսակցությունից իրենց դաշնակիցների հետ հավաքել են ձայների մոտ 40%-ը:

 

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է ձայների 35%-ը, իսկ ազգայնական «Ազգային ճակատը»՝ Մարին լե Պենի գլխավորությամբ՝ մոտ 14%-ը: Քվեարկողների 7%-ը սատարել է կոմունիստական «Ձախ ճակատը»:

 

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 60%-ը:

 

Ըստ սոցիոլոգների հաշվարկների՝ 577 հոգանոց ֆրանսիական խորհրդարանում ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները 289-368 տեղ են ունենալու: