«Շնորհակալություն Հիտլեր` հրաշալի Հոլոքոստի համար». գրություն Հոլոքոսթի թանգարանում
Երուսաղեմում Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարանում եբրայերենով մի գրություն է հայտնվել`.«Շնորհակալություն Հիտլեր` հրաշալի Հոլոքոսթի համար», հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ըստ նախնական ենթադրությունների` գրության հեղինակները ծայրահեղական ուղղափառ հրեաներն են, ովքեր հայտնի են Իսրայելի պետականության դեմ ուղղված իրենց գաղափարներով:
Նմանատիպ բովանդակությամբ ևս 6 գրություններ են արվել` Եվրոպայի հրեաների բնաջնջումը խորհրդանշող հուշահամալիրի մոտ: Գրությունների տակ ստորագրված է եղել` «Համաշխարհային ցինիկ մաֆիա»:
Մի շարք հրեա բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատել են այս արարքը և հույս հայտնել, որ իրավապահ մարմիններին կհաջողվի պատասխանատվության ենթարկել գրությունների հեղինակներին:









