Ադրբեջանցի մեյխանի կատարողներ Ինտիքամ և Էյհթիրամ Ռուստամովները որոշել են ողջ աշխարհը գրավել իրենց «արվեստով»
Ադրբեջանցի «մեյխանի» (ռուսական չաստուշկաների ադրբեջանական տարբերակը) կատարողները` Ինտիքամ և Էյհթիրամ Ռուստամովները այդ ժանրում են հանդես գալիս դեռ խորհրդային շրջանից:
Ադրբեջանում, հատկապես հարսանիքներին,նրանք մեծ ժողովրդականություն են վայելում:
Սակայն անսպասելիորեն նրանց կատարման տեսնյութը, որը տեղադրվել էր YouTube-ում և բերեց նրան, որ ադրբեջանցի «չաստուշկակատարները» հայտնի դարձան իրենց երկրի սահմաններից դուրս ևս:
Նրանց նախորդ տարի ձմռանը երգած «Ты кто такой? Давай, до свидания» իմպրովիզացիայով մեյխանին անսպասելի տարածում է ստացել Ռուսաստանում:
Այդ կապակցությամբ Ինտիքամն ու Էյհթիրամը հարցազրույց են տվել «Նովոստի-Ադրբեջան» պարբերականին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս իրենք տեղեկացան, որ ռուսական համացանցի աստղ են դարձել Էյհթիրամը պատասխանել է.
«Մեզ զանգեց և այդ մասին հայտնեց մեր գործընկերը: Նա ասաց, որ Ռուսաստանում մեր մեյխանան մեծ ժողովրդականություն է վայելում: Եվ մենք շատ ուրախ էինք դրա համար: Ես միշտ էլ գիտեի, որ լավ հորինված քառյակները արագ ճանաչում են գտնում:
Տհաճ էր միայն այն, որ որոշները քաղաքականացնում են և իրենց նպատակների համար են օգտագործում մեր կատարումը: Պետք է նշեմ, որ մենք քաղաքական գործիչներ չենք, այլ պոետներ ենք»:
Ինտիգամը նշել է, որ ինքը հիացած է YouTube-ի տեսանյութի տակ եղած դրական գրառումներով, և դիտումների մեծ քանակով: Սակայն նշել է, որ շատերը մեկնաբանել են, թե դա նույն ռեփն է:
«Այո, մեյխանի ոճը որոշ նմանություն ունի ռեփի հետ, սակայն իտարբերություն ռեպի մեյխանին իր պատմությունն ունի և ամբողջովին հիմնվում է իմպրովիզացիայի վրա: Մենք առանց այդ էլ շատ ճանաչված էինք, բայց եթե մեր ճանաչումը այդքան տարածվել է նաև Ռուսաստանում, ապա մեր արվեստը կտարածվի ամենուրեք», - նշել է նա:









