Բաքվում իրանցի լրագրողի են ձերբակալել թմրանյութ պահելու մեղադրանքով
Բաքվի դատարանը մեղադրական դատավճիռ է ներկայացրել իրանական հեռուստատեսության և FARS գործակալության թղթակից Անար Բայրամլիին, ով մեղադրվում էր հերոին պահելու մեջ, հաղորդում է Contact.az-ը:
Լրագրողը երկու տարի ազատազրկման է դատապարտվել:
Անար Բայրամլին ձերբակալվել էր 2012թ. փետրվարին: Ոստիկանությունը պնդում է, որ նրա մոտից 0,387 գրամ հերոյին է առգրավվել:
Ինքը թղթակիցը բոլոր մեղադրանքները հերքում է: Նա պնդում է, որ իրեն հետապնդում են լրագրողական գործունեության համար: Լրագրողի եղբայրը` Էլդար Բայրամլին, հայտարարել է, որ թմրանյութերը եղբոր մոտ գցել են ոստիկանները:
Ըստ պարբերականի, Անար Բայրամլին 5 տարի աշխատում էր Իրանի հեռուստատեսությունում, այդ թվում և արբանյակային Sahar հեռուստաալիքի համար, որը հայտնի է իր ադրբեջանական ղեկավարության քննադատությամբ:









