Ամերիկացին գտել է ծովում կորցրած պրոթեզային ոտքը

15:59 • 11.06.12

Ամերիկացի ձկնորս Մեթ Ուիլինգեմն անչափ զարմացել է, երբ Մեքսիկական ծովածոցում ձուկ որսալու ընթացքում ոտքի պրոթեզ է գտել, գրում է Yahoo news-ը:

 

Սակայն Ուիլինգեմի համար շատ ավելի զարմանալի էր այն փաստը, որ նա ի վիճակի է եղել գտնել նաև արհեստական ոտքի տիրոջը: Տղամարդը, տեսնելով դրա վրա առկա Քենթաքիի համալսարանի լոգոն, կապվել է հասատատության տնօրինության հետ և հայտնել իր գտածոի մասին:

 

Պարզվել է, որ պրոթեզի տերը Ֆրեդ Ռոբինսոնն է, ով 1980-ականներին եղել է համալսարանի ֆուտբոլային թիմի անդամ:
Ռոբինոնն անչափ գոհ է, որ 30 հազար դոլար արժողությամբ «ոտք»-ը կրկին վերադարձել է իր մոտ: