Լիբիայում հարձակում է տեղի ունեցել բրիտանական դեսպանատան ավտոմեքենաների վրա

20:44 • 11.06.12

Լիբիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Լիբիայի Բենգազի քաղաքում, հաղորդում է BBC-ն:


Դեսպանատան ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն մանրամասներ չեն ներկայացվել:


Երկրի պաշտպանության նախարարությունից աղբյուրները հաղորդել են, որ շարասյան ուղղությամբ կրակ է բացվել նռնականետից, և մեկ մարդ է վիրավորվել:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ճամփեզրին տեղադրված պայթուցիկ սարք էր գործարկվել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում` նույնպես Բենգազի քաղաքում: Տուժածներ չկային այդ ժամանակ:


Այս միջադեպերը հարց են բարձրացնում Ազգային անցումային խորհրդի անվտանգություն ապահովելու կարողության վերաբերյալ, նշվում է բրիտանական լրատվամիջոցում: