Մոսկվայում Հայաստանի 2 քաղաքացիների վրա կրակ են բացել

09:51 • 11.06.12

Մոսկվայի հարավում անհայտ անձիք տրավմատիկ ատրճանակից կրակ են բացել Հայաստանի 2 քաղաքացիների ուղղությամբ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել Բրատևսկի փողոցում: Անհայտ անձանց և հայերի միջև բռնկված վեճը վերաճել է ծեծկռտուքի, որից հետո խուլիգանները տրավմատիկ ատրճանակ են գործադրել: Հայերից մեկը վնասվածք է ստացել ոտքին, մյուսը` ստամոքսի հատվածում:

 

Տուժածները հոսպիտալացվել են: Այս պահի դրությամբ դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: