Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով լեռը փլվել է մոտակա գյուղի վրա
Աֆղանստանի Հինդուկուշի լեռներում այսօր գրանցվել է միանգամից 2 երկրաշարժ: Առաջին` 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, լեռը փլվել է մոտակա գյուղի վրա` ավերելով նվազագույնը 20 տուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Քաբուլից 170 կմ հեռավորության ու 48 կմ խորության վրա: Իսկ մեկ ժամ անց, նույն վայրում գրանցվել է երկրորդ երկրաշարժը, որը եղել է 5.6 մագնիտուդ ուժգնությամբ:
Ներկայում դեպքի վայր են մեկնում փրկարարները, սակայն նրանցից կպահանջվեն ժամեր` այնտեղ հասնելու համար:









