Հոսնի Մուբարաքի մահվան մասին լուրերը հաստատվում են

17:20 • 11.06.12

Մինչ համաշխարհային լրատվամիջոցները շրջանառում են ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահի առողջության կտրուկ վատթարացման մասին լուրերը, արաբական Kolalwatn-ը հայտնում է, որ հենց Տորա բանտից լուրեր կան, թե Մուբարաքը վախճանվել է բանտի հիվանդանոցում՝ հղում անելով Եգիպտոսի պետական ռադիոհեռուստահեռարձակող ընկերության աղբյուրին:

 

Ըստ ИТАР-ТАСС-ի՝ կոմայի մեջ հայտնված Մուբարաքն արդեն երկու անգամ դեֆիբրիլյացիայի է ենթարկվել:

 

Kolalwatn-ը հայտնում է, որ Մուբարաքի համար արդեն գերեզման է նախապատրաստվում՝ թոռան գերեզմանի կողքին:

 

Ըստ լրատվամիջոցի՝ Մուբարաքի մահվան մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա ժամերին: