Մուբարաքն առողջական ծանր վիճակում է
Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է. ազատազրկաման մեջ անցկացրած 8 օրերի ընթացքում նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը, տառապում սրտի անկանոն աշխատանքից, իսկ նրա շնչառությունն ապահովվում է թթվածնային դիմակի միջոցով, գրում է The Huffinghton Post-ը:
«Թեև նախկին ղեկավարի առողջական վիճակը ներկա դրությամբ կայուն է, այնուամենայնիվ այն աստիճանաբար վատանում է և ընդհանուր առմամբ` ծայրահեղ գնահատվում: Բժիշկները կանխատեսում են, որ մոտակա ժամանակահատվածում Մուբարաքը կարող է նույնիսկ սրտի կաթված ստանալ»,- նշել է բանտի անվատանգության աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարկվել:Նա նաև տեղեկացրել է, որ այժմ Մուբարաքը գտնվում է անշարժ վիճակում և սնվում միայն հեղուկով և յորգուրտով:
Նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացավ հունիսի 2-ին` ցմահ ազատազրկաման վճռի կայացումից հետո: Ուստի իշխանությունները ստիպված եղան նախկին ղեկավարին տեղափոխել բանտային հիվանդանոց, որտեղ էլ Մուբարակն առայսօր գտնվում է:
Հաշվի առնելով նրա առողջական գերծանր դրությունը` իշխանությունները թույլատրել են Մուբարակի կնոջն ու 2 հարսներին այցելել նրան: Սակայն այդ ացելությունները շարունակական բնույթ չեն կրի, քանի որ գալիք մեկուկես ամսվա ընթացքում կարգելվի նախկին ղեկավարին այցելել:









