Նորածինների անվանակոչության հարցում ծնողների մոտ երևակայության պակաս կա
Նորածինների անվանակոչության հարցում հայ ծնողների մոտ շարունակում է նկատվել երևակայության պակասը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ով նկատեց, թե նախորդ տարվա արդյունքներով, ծնողներն իրենց նորածին աղջիկներին նախընտրում են կոչել Միլենան, ապա Մանե և Մարի անուններով:
Այսպես, նախորդ տարվա տվյալներով. «858 երեխայի անվանել են Միլենա, 850-ին՝ Մանե և 789-ին՝ Մարի»,- ասաց Կարինե Կույումջյանը:
Բանախոսը նկատեց, որ տղաների անվան հարցում նույնպես նախկին տարիների միտումը չի փոփոխվել: «Տղաների անունների նախընտրության հարցում նորից առջևում Նարեկն է՝ 1179 դեպքում երեխային կոչել են Նարեկ, Դավիթը երկրոդ տեղում է՝ 1142 անգամ և Գոռը 3-րդ տեղում՝ 807 անգամ»,-ասաց բանախոսը:









