Սպիտակում եղբորը փրկելիս ջրում խեղդվել է 22-ամյա երիտասարդ (լուսանկարներ)

10:11 • 11.06.12

Երեկ` հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի «Համոյի օբյեկտ»-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացրել են որոնողական-փրկարարական աշխատանքներ:

 

Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուր մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից:
 

Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի