Սերբիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով ավելի քան 20 մարդ վնասվածք է ստացել

15:32 • 11.06.12

Սերբիայի Պետրովաց նա-Մլավի քաղաքում ավտոբուս է շրջվել: Վթարի պահին ավտոբուսում 76 մարդ է եղել, նրանցից 20-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Ավտոբուսը եկեղեցական երգչախումբ է տեղափոխելիս եղել: Տուժածների թվում 6 երեխա կա: Վնասվածք ստացած ուղևորներից 2-ի վիճակը ծանր է գնահատվել, նրանց տեղափոխել են Բելգրադի հիվանդանոց: