Առաջիկա օրերին կորոշվի ՀՀ կառավարության կազմը

15:59 • 11.06.12

Լուսանկարը` Panarmenian Photo-ի

 

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և ՀՀԿ խորհդի նիստը Tert.am-ի տեղեկություններով կայանալու է հունիսի 14-ին: Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս փաստը:

 

«Հավանական է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի ունենա կամ հունիսի 13-ին, կամ հունիսի 14-ին: Այս պահի դրությամբ հստակ դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ իշխող հանրապետականը որոշելու է ապագա կառավարության կազմը, և ՀՀԿ-ն առաջարկելու է նախարարների թեկնածուներին:

 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ կառավարությունն հրաժարական տվեց, որից հետո, հունիսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կրկին ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Մի քանի օր անց նախագահի հրամանագրով իրենց պաշտոններում վերանշանակվեցին Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարները: