Շրի Լանկայում փղերի զանգվածային կնունք է անցկացվել (լուսանկարներ)

17:49 • 11.06.12

Շրի Լանկայում փղերի համար նախատեսված ամենախոշոր Պինավալա «որբանոցում» տեղի է ունեցել 15 փղի ձագերի մասսայական կնունք, գրում է Daily Mail-ը:

 

Կնունքի ընթացքում բոլոր փղերին մտցրել են գետի մեջ և նրանց տարբեր անուններ տվել, որոնք ընտրվել են հազարավոր ներկաների կողմից: Նախքան ձագուկներին անուններ տալը, աստաղագետը, ուսումնասիրելով նրանցից յուրաքանչյուրի ծննդյան օրը, որոշել է, թե ինչ տառերով պետք է սկսվեն նրանց անուները: Այնուհետև կնունքի արարողությանը ներկա գտնվողներին խնդրել են այդ տառերով սկսվող անուններ առաջարկել:

 

1975թ.-ին հաստատության բացումից ի վեր` սա փղերի կնքման ամենախոշոր դեպքն է և գրավել է հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք բացի ուշագարավ միջոցառամանը ներկա գտնվելը, հնարավորություն են ունեցել նաև կերակրել կենդանիներին:

 

Այժմ «որբանոցում» բնակվում են 83 փղեր, որոնք սրբազան կենդանիներ են համարվում Շրի Լանկայում: