Հնդիկ զինվորականը ԱՄՆ-ում սպանել է իր ընտանիքին

09:22 • 11.06.12

Հնդիկ նախկին զինվորական Ավթար Սինգհը, սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան է եղել Կալիֆորնիայի Սելմա քաղաքի իր տանը, հայտնում է Reuters-ը:

 

Սինգհի ընտանիքի անդամները սպանվել են գլխին արձակված կրակոցներով:

 

Նրա սպանված որդիները 3 և 15 տարեկան էին: Սինգհը վիրավորել է նաև մեկ 17-ամյա երիտասարդի, որը ողջ է մնացել, սակայն ծանր վիճակում է:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Սինգհն ինքն է զանգել ոստիկանություն և հայտնել, որ 4 մարդ է սպանել ու պատրաստվում ինքնասպանություն գործել:

 

Հնդկական բանակի մայոր Սինգհը 1996-ին մեղադրվել է հնդիկ քաղաքական ակտիվիստի սպանության համար: ԱՄՆ-ում նա տրանսպորտային ընկերություն ուներ: 2011-ին ձերբակալվել էր ընտանիքի հանդեպ բռնության համար: