Թուրք դպրոցականների քննական թեստերում հակահայկական հարց է եղել
Թուրքիայում դպրոցական քննության թեստերում հայերի հանդեպ խտրականություն և ռասիզմ պարունակող հարց է եղել. տեղեկացնում է «Ակօս»-ը:
8-րդ դասարանի քննություններում հայերը և հույները դարձյալ որպես «դավաճաններ» են որակվել:
Քննություն է հանձնել մոտ երկու միլիոն դպրոցական:
«Մուդրոսի հրադադարի պայմանագրից հետո, հարյուրամյակներ շարունակ թուրքերի հետ միասին, ապահովության մեջ ապրած որոշ հույներ և հայեր համագործակցեցին զավթիչների հետ: Դա թուրք ժողովուրդն ինչպե՞ս ընդունեց»,- եղել է քննության տեստի երկրորդ հարցը:
Ավելի վաղ նմանատիպ մեկ այլ սկանդալ եղել էր նաև քննության փորձնական տեստերում, սակայն բարձրացված աղմուկից հետո հարցը չեղյալ էր համարվել, սակայն ազդել էր քննություն տվողների գնահատականի վրա:









