Պովոլժյեում 7 բնակավայր է տարհանվում Օրենբուրգի զինապահեստի հրդեհի պատճառով
Ռուսաստանում որոշում է կայացվել Օրենբուրգի շրջանի 4 և Սամարայի շրջանի 3 բնակավայրերի տարհանման վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Օլեգ Զուգեևին:
Նա հաղորդել է, որ մանկական ճամբարից տարհանված բոլոր երեխաներին տեղավորել են Բուզուլուկում: Այնտեղ տեղաբաշխման 4 կետ է նախապատրաստվել:
Դեպքի վայրում 355 ծառայող է աշխատում և 68 միավոր տեխնիկա:
«Զինվորականները զեկուցում են, որ երկու մարդ անհայտ կորած է», - ասել է Զուգեևը:









