Ջուլիան Ասանժը պահանջել է վերաբացել իր գործը
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը դիմել է Մեծ Բրիտանիայի գերագույն դատարան իր արտահանձնման վերաբերյալ գործը վերաբացելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Անցյալ ամիս դատարանն Ասանժի գործով վճիռ էր կայացրել համաձայն որի` նա պետք է արտահանձնվի Շվեդիա, որտեղ մեղադրվում է սեռական ոտնձություններ կատարելու մեջ: Վճռի հրապարկումից հետո մեղադրյալը դիմել էր դատարան իր գործով կայացված վճռի վիճարկման հայցով, որը սակայն չէր բավարարվել:
Այժմ նրա փաստաբանները կասկածի տակ են առել վճռի արդարացիությունը և դիմել դատարան` գործը վերաբացելու դիմումով: Դատարանի խոսնակ Բեն Ուիլսոնը հաստատել է այս լուրը և ավելացրել, որ այս դեպքում ոչինչ բացառված չէ. դատարանը կարող է և մերժել հայցը, և բավարարել այն:









