Բահամյան կղզիներում մոտորանավակ է խորտակվել. 11 զոհ
Բահամյան կղզիների ոստիկանությունից հայտնել են, որ արտագաղթողներ տեղափոխող մոտորանավակ է խորտակվել, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Նշվում է, որ մոտորանավակում 28 մարդ է գտնվել, ուստի չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանա։ Փրկարար ծառայությունները դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ենթադրվում է, որ մոտորանավակը ուղևորվելիս է եղել ԱՄՆ։ Բոլոր ուղևորները փորձել են ապօրինի անցնել ԱՄՆ-ի սահմանը։ Իրավապահների կանխատեսմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մոտարանավակի շարժիչում առաջացած խնդրի հետևանքով։









