Չինաստանում երեխաների տեղափոխող ավտոբուս է այրվել. 4 երեխա մահացել է

11:17 • 12.06.12

Չինաստանում դպրոցական միկրոավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով նվազագույնը 4 երեխա է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:


Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Պույան քաղաքում: Քաղաքային իշխանությունների տվյալների համաձայն` 8 տեղանոց միկրոավտոբուսով մանկապարտեզից տուն վերադարձող 13 երեխաներից 4-ը մահացել են, մեկը ստացել լուրջ այրվածքներ: Ծանր վիրավորվել է նաև ավտոբուսի վարորդը:

 

Հրդեհի բռնկման պատճառն անհայտ է, սկսվել է հետաքննություն:


Ամեն տարի Չինաստանի ճանապարհներին մահանում են հարյուրավոր երեխաներ, նրանցից շատերը դառնում են դպրոցական ավտոբուսների վթարի զոհ: