ԱՄՆ-ի Միդլբորֆ քաղաքում հայհոյողները կտուգանվեն 20 դոլարով
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլբորֆ քաղաքի իշխանությունների կողմից վերջերս կայացված որոշման համաձայն` հասարակական վայրերում հայհոյելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 դոլարով, գրում է Yahoo News-ը:
Որոշմանը կողմ է քաղաքի 20 հազ բնակիչների ճնշող մասը, դեմ է արտահայտվել ընդամենը 50 մարդ: Իշխանությունները պարզաբանել են, որ այս որոշումը չի տարածվում անհատական զրույցների, այլ միայն բարերում,այգիներում և այլ հասարակական վայրերում բարձրաձայն հնչող հայհոյանքների վրա:
Որոշումը խախտողներին իրավապահ մարմինների աշխատակիցներն իրավասու են անմիջապես ձերբակալել, այնուհետև տուգանել:









