Դրամի արժեզրկումն առայժմ չի զգացվում. Վահագն Հովնանյան

14:13 • 12.06.12

 

Դրամի արժեզրկումն առայժմ այդքան չի զգացվում, քանի որ դեռ շատ ժամանակ չի անցել, և լավ է, որ դոլարը թանկանում է , քանի որ Հայաստանում մարդիկ դրսից դոլար են ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բարերար Վահագն Հովնանյանը:

 

«Ես ալ ձեզի պես ամեն օր շուկա կերթամ և ձեզի պես առևտուր կանեմ, և դեռ թանկություն չեմ զգացել: Իմ կարծիքով դեռ չի թանկացել և չի զգացվում: Առաջ դոլարը օր կթանկանար, միանգամից գներն էլ կբարձրանային, այժմ իրենց հին գներով բերածները կծախեն, իսկ մոնոպոլը կվերահսկվի»,-ասաց Վահագն Հովնանյանը:

 

Հարցին, թե ինչու է դոլարը բարձրանում, իսկ դրամ արժեզրկվում, Հովնանյանն ասաց, որ դա ամբողջ աշխարհում է այդպես և արհեստական ոչինչ չկա:

 

«Չեմ կարծեր, որ ամերիկային ձեռնտու է, որ դոլարը կբարձրանա, ուղղակի եվրոն որ ընկավ, դոլարն էլ բարձրացավ»-նշեց Վ. Հովնանյանը, հավելելով, որ ինքը դոլարի մասնագետ չէ, այդքան էլ լավ չէ հասկանում. «Հավատացեք ես էքսչենջի մասնագետ չեմ ես շինարար եմ»:

 

Անդրադառնալով նոր կառավարությանն ու դրանից սպասումներին, Վահագն Հովնանյանն ասաց. «Եթե մոնոպոլին քոնթռոլ անեն կառավարությունից, ադի լավ կլինի, ազգի համար լավ կլինի»: