Անգլիկան եկեղեցին կպայքարի միասեռականների ամուսնությունների դեմ

14:17 • 12.06.12

Անգլիկան եկեղեցին նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ առաջիկայում ակնկալվող բախման մասին, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։

 

Անգլիկան եկեղեցու հայտարարությունը պայմանավորված է Անգլիայում և Ուելսում միասեռականների ամուսնությունների օրինականացման` իշխանությունների առաջարկության հետ։

 

Չնայած, որ նոր օրենքը հոգևորականներին չի պարտավորեցնում ամուսնություններ իրականացնել հենց եկեղեցում, այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանին ուղղված հայցերի բավարարման դեպքում, դրանք կարող են կայանալ հենց եկեղեցում։

 

Եպիսկոպոս Թիմ Սթիվենսենի խոսքերով՝ եկեղեցին աջակցում է միասեռականներին, սակայն դեմ է նրանց եկեղեցական ամուսնությանը։

 

Հոգևորականների խոսքերով՝ ամուսնության գաղափաըը սերնդի շարունակությանն է միտված, սակայն միասեռականների ամուսնության հետևանքով երեխաներ չեն կարող ծնվել։

 

Այս պահի դրությամբ՝ Անգլիայի և Ուելսի միասեռականները կարող են միայն քաղաքացիական ամուսնություններ գրանցել։