Յակուտսկի կենտրոնում հայ եղբայրների և տեղացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
ՌԴ Յակուտսկ քաղաքի «Եվրոպա» առևտրի կենտրոնի մոտ երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը հրաձությամբ է ավարտվել: Նախնական տվյալներով կռվին մասնակցել է ավելի քան 15 մարդ:
Առևտրի կենտրոնի դիմացի ավտոկանգառում վիճել են Հայաստանի 5 քաղաքացի եղբայրներ և 10-15 տեղի բնակիչներ: Թե ի՞նչ չեն կիսել երիտասարդները ներկայում փորձում է պարզել քննությունը:
«Վեճի ձայնը լսելով իր մեքենայից դուրս է վազել հայ տղաների հայրը և տեսնելով, որ իր որդիներին ծեծում են, նա սկսել է օդ կրակել տրավմատիկ ատրճանակից: Խուլիգանները չվախենալով` հարձակվել են տարեց մարդու վրա և նա ստիպված կրակել է նրանց ուղղությամբ»,- տեղեկացնում է տեղական SakhaNews-ը:
Հինգ երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել, սակայն օգնություն ստանալով երիտասարդները տուն են վերադարձել:
Իրավապահները տվյալ դեպքի շուրջ հետաքննություն են սկսել:









