Լեհաստանում բախումներ են տեղի ունենում ռուս և լեհ երկրպագուների միջև. կան տուժածներ

22:02 • 12.06.12

Լեհաստանում ֆուտբոլային մի քանի տասնյակ երկրպագուներ հարձակվել են ռուսաստանցի երկրպագուների շարասյան վրա, որոնք երթի են դուրս եկել Վարշավայի փողոցներով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Հարձակվողներին ցրել է ոստիկանությունը, սակայն հաղորդվում է, որ մեկ մարդ` ով հայտնվել է Լեհաստանի քաղաքացիների խմբի կենտրոնում, լուրջ վնասվածքներ է ստացել: Ինքնուրույն գետնից բարձրանալ նա չի կարողացել:

 

Եվս երկու մարդ, գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Թե որ երկրի քաղաքացիներ են նրանք չի հաղորդվում:

 

Ռուսական հեռուստատեսության սպորտային մեկնաբան Գեորգի Չերդանցևը իր միկրոբլոգում գրել է, որ ռուս երկրպագուներից մեկին «համարյա սպանում էին»: Սակայն այդ եղեկությունը դեռ չի հաստատվել:

 

Ազգային մարզադաշտի մոտ լեհ երկրպագուները ոստիկանների ուղղությամբ ֆայերներ և շշեր են նետել: Ոստիկանությունը պատասխանել է նախազգուշական կրակոցներով: Դրանից հետո ոստիկանությունը հետ է մղել ռուսական շարասյան ճանապարհը արգելափակած լեհերի խումբը:

 

Այլ տեղեկություններով, լեհական ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել նաև ռուս երկրպագուներին հանդարտեցնելու համար: Ռուս երկրպագուների երթը արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից: