ԵԱՀԿ-ն կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց լուծում պարտադրել չի կարող
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա.Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հիշեցրել է ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը:
«Իմ այցելությունը Հայաստան և Ադրբեջան ուղղված է այս ուղերձը շատ խիստ տեղ հասցնելուն: Մենք ցանկանում ենք, որ Սոչիում ձեռք բերված համաձայնությանը հետամուտ լինեն: Ես հուսով եմ, որ Փարիզում կայանալիք արտգործնախարարների հանդիպումը կօգնի նոր կյանք հաղորդել բանակցային գործընթացին: ԵԱՀԿ-ն օժանդակ դեր է իրականացնում և մենք չեն կարող կողմերին լուծում պարտադրել»,-ասել է նա:
ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը նաև նշել է, որ ինքն անձամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին.«ԵԱՀԿ-ն կարող է օգնել պետությունների և ժողովուրդների միջև եղած տարբերությունները կամրջելու հարցում: Մենք կարող ենք երկխոսության ֆորում ապահովել և օգնել կողմերին ամրապնդելու հրադադարի ռեժիմը և գտնել բանակցված լուծում»,-ասել է Գիլմորը:









